Հայտարարություն

Հակիրճ տեղեկատվություն ծրագրի և այն իրականացնող ՀԿ մասին։

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը[1] նախատեսում է իրականացնել դասընթաց նվիրված պետգնումների մոնիտորինգի գործիքակազմի կիրառությանը՝ կոռուպցիոն ռիսկերի վերհանման գործընթացներում։

Դասընթացը կվարի տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Մանուկյանը։

Թիրախային լսարանը։ Հասարակական կազմակերպություններ, պահանջատեր քաղաքացիներ։

 

Դասընթացի նպատակը։

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին կներկայացվեն պետգնումների մոնիտորինգի գործիքները։ Կքննարկվեն Վայոց Ձորի մարզում գնումների թափանցիկության և հաշվետվողականության հետ կապված հարցեր։

 

Դասընթացից ակնկալվող արդյունքները։

Դասընթացի արդյունքում ակնկալվում է, որ մասնակիցները կսովորեն ինչպես հայթայթել մարզի գնումների մասին տեղեկությունները, ինչպես աշխատել պետգնումների տվյալների հետ։ Ինչպես վերհանել կոռուպցիոն ռիսկերը պետգնումներում։ Ակնկալվում է, որ մասնակիցները նաև կմեկտեղեն իրենց ջանքերը խմբային ուսումնասիրությունների համար։

 

Երբ՞։ Դասընթացը տեղի կունենա փետրվարի 23-ին ժամը 11.30-ին։

 

Որտեղ՞։ Դասընթացը տեղի կունենա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի կոնֆերանս դահլիճում։

Հասցե։ Ք. Եղեգնաձոր, Վայքի 4-րդ փողոց, Փոստային ինդեքս 3601

 

Մասնակցության պայմանները։ Չնայած մասնակցությունը բաց է, բայց տեղերի սահմանափակ լինելու պատճառով նախապատվությունը կտրվի նախապես գրանցված մասնակիցներին։

Ուստի գրանցվելու և Ձեր մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք հետադարձ նամակով հաստատել Ձեր կազմակերպության մասնակցությունը, նշելով նաև մասնակցի/մասնակիցների կոնտակտային տվյալները։

 

Ինչպես կապնվել կազմակերպիչների հետ՞: Խնդրում ենք կապի համար օգտագործել կամ էլ.հասցեն` publicpolicyresearchcenter@gmail.com կամ Ֆեյսբուքյան էջը https://www.facebook.com/PolicyObserver/

[1] www.policyobserver.am https://www.facebook.com/PolicyObserver/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hovsep Emin str. 16
0010 Yerevan Armenia
%d bloggers like this: