Ոչ մրցակցային եղանակով պետական գնումներ՝ թանկարժեք ժամացույցներ, հուշանվերներ. Առաջատարը ՊՆ-ն ու Աժ-ն են

2018 թվականի առաջին կիսամյակում 149 միլիարդ դրամի պետական գնում է կատարվել, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 143 միլիարդ դրամ, մոտ 6 միլիարդ դրամի խնայողություն է կատարվել: Այսօրա աս մասին «Մեդիա կենտրոնում» ներկայացնելով պետական գնումների ուսումնասիրության տվյալներն, ասաց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը:

Նրա ներկայացմամբ՝ դիտարկելով եռամսյակային տվյալները, պարզ է դառնում՝ 2019 –ին ավելի շատ է ծախսվել՝ 120 միլիարդ դրամ, մինչդեռ 2018 թվականի առաջին եռամսյակում՝ընդամենը 103 միլիարդ դրամ.«Բայց երբ նայում ենք 2-րդ եռամսյակային տվյալները, ապա տեսնում ենք, որ 2019-ի 2-րդ եռամսյակում ծախսվել է ընդամենը 23 միլիարդ դրամ, իսկ 2018 -ին՝ 23 միլիարդ դրամով ավելի գումար»:

Ըստ նույն ուսումնասիրության, մեկ անձից կատարված պետգնումներն 2018-ին կիսամյակում, կազմել են 41.3%, մինչդեռ 2019-ի 1-ին կիսամյակին՝ մեկ անձից՝ ոչ մրցակցային գնումները կազմել են մոտ 71%: «Սա խոշոր մասնաբաժին է, իսկ 2018 թվականի 1-ին կիսամյակում այն կազմել է 55%: Սա մտահոգիչ ցուցանիշ է»,- ասաց Բուռնազյանը:

Ըստ մասնագետի, ներկայացուցչական ծախսերն էլ հետաքրքիր են, ընդհանոր 121,3 միլիոն դրամի 46 պայմանագիր է կնքվել, ամենախոշոր գնումը կատարել է ԱԳՆ-ն՝ «Էքսպո մեդիա» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել 19,9 մլն դրամի.«Բավականին խոշոր գնում է կատարել Ազգային ժողովը՝ պատվիրակությունների ընդունելության, ժամացույցների, խմիչքների, հուշանվերների համար մեկ անձից, ոչ մրցակցային գնում է կատարել, ԱԺ-ն 2,6 մլն դրամի ժամացույցեր է գնել մեկ անձից»:

ՊՆ-ն ոսկերչական գործարանից 5,8 մլն դրամի հուշանվերներ է ձեռք բերել, կրկին ոչ մրցակցային եղանակով, ոստիկանությունը խմիչքներ է գնել «Ագուլիս 1» ընկերությունից 5,3 միլիոն դրամի:

Ըստ Բուռնազյանի, մյուս խոշոր ուղղությունը սարքավորումների ձեռքբերումն է՝ 114,9 մլն դրամի 6 պայմանագիր է կնքվել, ամենախոշոր գնումը ԱԺ-ն է կատարել, «Կոնսել» ՍՊԸ-ի հետ կնքել է 85 մլն դրամի պայմանագիր, գնել է անվտանգության սարքեր.«Սա եւս կասկածի տեղիք է տալիս՝ ինչո՞ւ մրցակցային եղանակով չեն ձեռք բերել: ՊՆ-ն 82 մլն դրամի պայմանագիր է կնքել սարքավորումների պահպանման համար, եւս ոչ մրցակցային եղանակով գնում է կատարել, վարժասարքերի վերանորոգման համար պայմանագիր է կնքել «Ռազվան տեխնոլոգիա»-ի հետ: Այս ընկերությունը 2 տարով «սեւ ցուցակում» է հայտնվել»: Բուռնազյանն ասաց, որ օրենքը թույլ է տալիս «սեւ ցուցակում» գտնվողներին մասնակցել մեկ անձից գնումներին.««Ռազվան տեխնոլոգիա»-ն միակ մատակարարն էր, բայց մենք դեպք ունենք, որ տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություն, լինելով «սեւ ցուցակում», ոստիկանությունը պայմանագիր է կնքել՝ մեկ անձով, սա կասկածի տեղիք է տալիս, ոստիկանությունն ինքը գցելով այդ ընկերությանը «սեւ ցուցակ», հետո պայմանագիր է կնքել, մինչդեռ նման ընկերությունը միակը չէր, եւ կարող էր այլ ընկերության պատվիրակել ծառայություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/07/29/1058124/?fbclid=IwAR3AO-Ryo6A9BxpTMcMNPq1ntHIDeJ8rnZCjrQgf9M9kd8yIh6-yQssk8XQ

Թողնել Մեկնաբանություն

Your email address will not be published.

Մեր Մասին

Նորություններ և Մեդիա

Հետազոտություններ

Հովսեփ Էմին 16, Երևան, ՀՀ, 0010

+374 93 81 36 20

publicpolicyresearchcenter@gmail.com

%d bloggers like this: