Պետական գնումներում մեկ անձից գնումները շատացել են, մրցակցային պայմաններ չեն ապահովվում. Փորձագետ

Այս տարվա կիսամյակային տվյալների համաձայն, 16 տոկոսով ավելացել են մեկ անձից գնումները, ինչը բավականին խնդրահարույց է, Primenews.am-ի հետ զրույցում ասաց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, գնումների փորձագետ Արմենուհի Բուռնազյանը:

«Պետական գնումներում մեկ անձը այս տարվա առաջին կիսամյակում բավական խոշոր մասնաբաժին է կազմում` 70 տոկոս, ինչը շատ ռիսկային է: Մեզ մոտ հարցեր են առաջանում` ինչո՞ւ են գրեակշռում մեկ անձից կատարված գնումըներ», -ասաց Արմինե Բուռնազյանը:

Նույն կենտրոնի կատարած ուսումնասիրության համաձայն, 2018-ի առաջին կիսամյակում պետական գնումներում մեկ անձից գնումների մասնաբաժինը կազմել է 55 տոկոս:

Բուռնազյանի խոսքով, մեկ անձից գնումները հիմնավորվում են հրատապ լինելու հանգամանքով: «Մեր դիտարկմամբ, դա խնդրահարույց է, որովհետև անընդհատ մեջբերել այդ հրատապության, անհետաձգելիության հիմքը հանրության մոտ հարցեր է առաջացնում, կասկածելու տեղիք տալիս: Մեկ անձից գնումները մրցակցային պայմաններում չեն կայանում, ինչն էլ հարցեր է առաջացնում», -նշեց փորձագետը:

Կենտրոնի կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոշոր գնումների մասնակից ընկերությունների շրջանում միշտ էլ եղել են այլընտրանքներ, հետևաբար հնարավոր էր մրցակցության պայմաններում ընտրություն կատարել:

Հարցին, թե հնարավո՞ր է պրոֆեսիոնալիզմի պակասն է, որ գնումների մրցույթներ քիչ են հայտարարվում ու նախապատվությունը տրվում է մեկ անձից գնումներին, փորձագետը դրական պատասխան տվեց` ընդգծելով. «Այո, դա որոշակիորեն գալիս է նաև կարողությունների պակասից, քանի որ մրցույթի կազմակերպումը բավական բարդ պրոցես է: Յուրաքանչյուր մրցույթի համար կարևոր էլեմենտ է տեխնիկական բնութագրի ճիշտ ձևակերպումը, ինչը պահանջում է երբեմն ամիսների աշխատանք: Այս հարցում էլ շատ նրբություններ կան, օրինակ` այնպես պետք է կազմվեն տեխնիկական բնութագրերը, որ մրցակցությունն ապահովված լինի դիմող ընկերությունների միջև»:

Փորձագետի խոսքով, եթե նախկինում հայտարարված գնումների մրցույթներում պահանջվող տեխնիկական բնութագրերը հարմարեցվում էին ցանկալի ընկերությանը, ապա այժմ այդպես չէ, և  ֆինանսների նախարարությունն ինքն է վերահսկում գործընթացը:

«Շատ են լինում դեպքեր, երբ նախարարությունը բացասական եզրակացություն է տալիս ընկերությանը` նշելով, որ մրցույթի հրավերի մեջ նշված տեխնիկական բնութագիրը սահմանափակում է մրցակցությունը և պետք է փոխվի», -նշեց փորձագետը:

Ամբողջական հոդվածը կարդալու համար սեղմեք այստեղ

Թողնել Մեկնաբանություն

Your email address will not be published.

Մեր Մասին

Նորություններ և Մեդիա

Հետազոտություններ

Հովսեփ Էմին 16, Երևան, ՀՀ, 0010

+374 93 81 36 20

publicpolicyresearchcenter@gmail.com

%d bloggers like this: