Ֆինանսների նախարար. «Պետգնումների ոլորտում կարիքի ճիշտ նույնականացման խնդիր կա»

«Պետական մարմինների համար հաճախ նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում: Եվ, հետևաբար, դրանից բխում են գնումների պլանավորումը և գնումների արդյունքում ստացված ապրանքների անհամարժեքությունը» ,- այս մասին այսօր Ազգային ժողովում պետական գնումների ոլորտին առնչվող խնդիրների քննակմանը հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով։ 

Ֆինանսների նախարարը պետական կարիքները ճշգրտորեն նույնականացնելու անհրաժեշտություն է տեսնում: Նա որպես պայմանական օրինակ ներկայացնում է բաժակը ու նշում, որ թեև բոլոր պետական մարմինները օգտագործում են բաժակ, սակայն նրանցից յուրաքանչյուրն այն տարբեր կերպ է ներկայացնում։ «Յուրաքանչյուր պետական մարմնի ներկայացուցիչ այդ բաժակը կարող է ձևակերպել իր ճաշակով։ Մինչդեռ, ըստ էության, կարող էին դրանք նորմավորվել: Ենթադրենք, պետական համակարգը կարող է օգտագործել երեք տեսակի նույնանուն ապրանքից: Նորմավորման դեպքում հնարավորություն կունենայինք գնման առարկան նկարագրել միասնական տրամաբանությամբ ու չունենալ այն ռիսկերը, որոնք հիմա կան»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը: 

Ըստ նրա՝ ներկայում, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, նույն ապրանքի համար կարող են լինել թե՛ տարբեր նախահաշիվներ, թե՛ տարբեր գներով կնքված պայմանագրեր:

Նախարարը շեշտեց, որ իրենք պատրաստ են լսել պետական գնումների վերաբերյալ քննադատությունները, առաջարկություններն ու լուծման եղանակները։ Հիշեցրեց, որ արդեն 20 տարի է, ինչ Հայաստանում գործում է պետական գնումների համակարգը և, ըստ անհրաժեշտության, այս ընթացքում պարբերաբար փոփոխություններ են կատարվել։ Ներկայում էլ հանրային քննարկման է ներկայացված փոփոխությունների մեկ այլ նախագիծ, որով առաջարկվում է ինքնարժեք-գին պահանջը վերացնել: 

Ինչպես քննարկման սկզբում ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, այս հանդիպման նպատակն է բարձրաձայնել գնումների ոլորտի խութերի մասին։ Նա խորհուրդ տվեց առավել մեծ ուշադրություն դարձնել հետևյալ հարցերին՝ արդյոք գնումները նպաստու՞մ են ՓՄՁ-ի (փոքր և միջին ձեռնարկություններ) զարգացմանը, ի՞նչ մակարդակում է բողոքարկման կարգը, տվյալների մուտքագրման որակը, ՓՄՁ-ի կողմից գնումների համակարգի նկատմամբ հետաքրքրությունը։

Արտակ Մանուկյանը կարծում է, որ ավելի մրցակցային միջավայր պետք է ապահովել, որպեսզի պետական համակարգն ավելի գրավիչ դառնա, հատկապես՝  ՓՄՁ-ի համար։ Նա նաև բողոքարկման համակարգի բարելավման անհրաժեշտություն է տեսնում։ «Համանման բողոքի մասով բողոքը քննող նույն անձը հաճախ տարբեր որոշումներ է կայացնում: Հարց է առաջանում` ո՞րն է այն ռացիոնալ հիմքը, որ մենք կարողանանք զսպել ինչ-ինչ գայթակղությունները»,- նշեց պատգամավորը: 

Արտակ Մանուկյանը նաև խնդիրներ է տեսնում թափանցիկության առումով։ Ըստ նրա՝ այդ ուղղությամբ ևս բավականին շատ աշխատանք կա անելու։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ անցնելով այս հղումով։

Թողնել Մեկնաբանություն

Your email address will not be published.

Մեր Մասին

Նորություններ և Մեդիա

Հետազոտություններ

Հովսեփ Էմին 16, Երևան, ՀՀ, 0010

+374 93 81 36 20

publicpolicyresearchcenter@gmail.com