Skip to main content

Ոչ մրցակցային գնումների աճը խիստ մտահոգիչ է. Արմենուհի Բուռնազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018 թվականի առաջին կիսամյակում 149 միլիարդ դրամի պետական գնում է իրականացվել, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 143 միլիարդ: «Պետական գնումների միտումները 2018-2019 թթ. երկրորդ եռամսյակում» թեմայով քննարկման ժամանակ Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանն ասաց՝ սա փաստում է, որ 2019 թվականին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ունեցել ենք 6 միլիարդ դրամի խնայողություն։ «Եթե նայում ենք եռամսյակային տվյալները, ապա տեսնում ենք, որ 2019 թվականին ծախսվել է 120 միլիարդ դրամ, մինչդեռ 2018 թվականի առաջին եռամսյակում՝ 103 միլիարդ դրամ: Բայց երբ նայում ենք երկրորդ եռամսյակային տվյալները, տեսնում ենք, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում ծախսվել է ընդամենը 23 միլիարդ դրամ, իսկ 2018 թվականին՝ դրանից 23 միլիարդ դրամով ավելի գումար»,- ասաց նա։ Բուռնազյանը ներկայացրեց նաև մեկ անձից կատարված պետական գնումների վիճակագրության կիսամյակային տվյալները։ «2019 թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ ոչ մրցակցային գնումները կազմել են 71%, ինչը բավական խոշոր մասնաբաժին է, մինչդեռ 2018 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 55%: Ոչ մրցակցային գնումների այս աճը խիստ մտահոգիչ է»,- ասաց Արմենուհի Բուռնազյանը: Մանրամասները՝ տեսանյութում։ Աղավնի Սուքիասյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/170958.html?fbclid=IwAR0cRosKnOgyrzNaeI2DCa6uxaYKJH0SPA9zD1rs4SAnxfDrrzaVX3kSlVU

Leave a Reply

Your email address will not be published.