Կարգ: Դրամաշնորհներ

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ խնդիրը որոշ չափով կարող է լուծվել, եթե հենց մրցույթներին մասնակցող ընկերությունները բարձրաձայնեն անարդարության մասին: «Բայց այստեղ էլ հոռետես եմ, որովհետև մասնակիցները սովորաբաևր վախենում են, որ բարձրաձայնելուց հետո նրանց հաղթելու հնարավորություններն էականորեն կնվազեն»,- ասում է Մանուկյանը:

Ավելին

Քանի որ, ես սիրում եմ թվերով խոսել մի քիչ բզբզեցի ու ահա արդյունքը․
2014թ․ ունեցել ենք 11․6 մլրդ դոլարի ՀՆԱ, որից տնային տնտեսությունների վերջնական սպառման ծախսերը կազմել են 9․6 մլրդ դոլար։ 2015թ՝ ՀՆԱ՝ 10․5 մլրդ դոլար, իսկ տնային տնտեսությունների վերջնական սպառման ծախսերը՝ 8․1 մլրդ, 2016թ․ 10․5 մլրդ՝ տնային տնտեսությունների վերջնական սպառման ծախսերը 8 մլրդ։
2017թ․ առաջին կիսամյակ ՀՆԱ 4․5 մլրդ դոլար, որից տնային տնտեսությունների վերջնական սպառման ծախսերը՝ 3․7 մլրդ դոլար։ Տեսեք կից նկարները։
Ամփոփենք՝ նույնիսկ 2014թ․ համեմատ տնային տնտեսությունների վիճակը ավելի վատ է․․
Միաժամանակ պետք է նշել, որ 2017թ․ առաջին կիսամյակի տնտեսական պատկերը, քանակական առումով, 2016թ-ի համեմատ շատ ավելի դրական է։ Սակայն, որակական առումով տնտեսությունում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնց մասով նկարները կդնեմ երեքշաբթի՝ հաղորդման օրը։
Հ․Գ․ Ոչ տնտեսագետների համար ասեմ, որ տնտեսական աճը չափվում է ՀՆԱ-ով, իսկ ՀՆԱ = Սպառում + Համախառն ներդրումներ + պետական ծախսումներ + (Արտահանում − Ներմուծում)

Սա էլ ԱՎԾ-ի ՀՆԱ-ի մասով ֆայլը, որը հանդիսացել է հաշվարկներիս աղբյուր։

Hovsep Emin str. 16
0010 Yerevan Armenia