Հայտարարություն մարզերում դասընթացների վերաբերյալ
ՀՔՀԱԿ ՀԿ-ն մարզերում իրականացնելու է ուսուցողական դասընթացներ` պետգնումների մոնիտորինգի վերաբերյալ։ Դասընթացը իրականացվելու է ԱՄՆ դեսպանատան կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում։
Մարզերում գործունեություն ծավալող կազմակերպություններին և ակտիվիստներին քաջալերում ենք ուղարկել իրենց տվյալները դասընթացներին մասնակցելու համար։
Բոլոր ցանկացողներին խնդրում ենք իրենց մասին տեղեկությունները ուղարկել
publicpolicyresearchcenter@gmail.com էլ․ փոստին։