Պետ․գնման առնվազն 120 ընթացակարգ չի կայացել․ ինչո՞ւ են տնտեսվարողները խուսափում

Պետական գնումների համակարգում հայրենի օրենսդրությունը սահմանում է չորս պատճառ, թե որ դեպքերում մրցույթները չեն կայանում: Դրանք են՝ երբ հայտ չի ներկայացվում, երբ ներկայացված պահանջները չեն համապատասխանում հրավերի պահանջներին, երբ պայմանագիր չի կնքվում, երբ գնման պահանջն այլեւս առկա չէ։ PARA.TV-ի հետ զրույցում «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանն ընդգծում է՝ հատկապես դժվար է տարանջատել երկուսը՝ երբ հայտ չի ներկայացվում եւ երբ ներկայացված պահանջները չեն համապատասխանում հրավերի պահանջներին։

«2020 թ․ չորս ամսվա ընթացքում մեր արած ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ կազմակերպված ընթացակարգերի մոտ 15 տոկոսը չեն կայացել, որոնցից առնվազն 120 ընթացակարգի դեպքում ուղղակի հայտ չի ներկայացվել։ Մյուս դեպքերում, օրինակ, եղել են մրցույթներ, երբ հինգ ընկերություն հայտ է ներկայացրել, սակայն նրանց հայտը չի բավարարել հրավերի պահանջներին։ Վերջիններիս հիմնական խնդիրը եղել է այն, որ նրանց առաջարկած գինը գերազանցել է նախահաշվային արժեքը»,-պարզաբանում է նա։ Սրան, ըստ Բուռնազյանի, մի քանի բացատրություն կարելի է տալ․ նախ՝ միգուցե նախահաշվային արժեքը ճիշտ չի որոշվել, երկրորդն էլ՝ օրենսդրական վերջին փոփոխություններով պայմանավորված մասնակիցներն իրենց գնի մեջ գուցե ավելացնում են այն ռիսկը, որը կապված է որակավորման ապահովման երաշխիքի ներկայացման հետ։ «Շատ դեպքերում, հատկապես 10 մլն դրամը գերազանցելու ժամանակ, մասնակիցները պետք է որակավորման ապահովման համար բանկային երաշխիք ներկայացնեն՝ գնման 100 տոկոսի չափով։ Սրանք, իհարկե, հավելյալ ծախսեր են մատակարարի տեսակետից»,- նկատում է Արմենուհի Բուռնազյանը։

2018-19թթ․ տեղի ունեցած գնման գործընթացում նա նշում է իրենց տեսանկյունից որոշակի պատվիրատուի կողմից կոնկրետ մատակարարների նկատմամբ նախապատվության դեպքեր, որոնք որոշակի ռիսկեր են պարունակում։ Օրինակ՝ խմիչքների գնման գործընթացում հաճախ են հանդիպել կոնկրետ կառույցների նախապատվություններ կոնկրետ մատակարարների նկատմամբ։ Արտաքին գործերի նախարարությունը և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը շատ հաճախ կոնյակներ և այլ խմիչքներ ձեռք են բերել «Արտեքսիմ» ՍՊԸ-ից։ Նմանատիպ նախապատվության օրինակներ են նկատվել նաև ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի և «Արբրեն» ՍՊԸ-ի դեպքերում։
Ինչպես կոնյակների և այլ խմիչքների դեպքում, ծաղիկների գնումներում ևս նկատվում է մի շարք ընկերությունների գերիշխող դիրք և կոնկրետ կառույցների կողմից որոշակի մատակարարների նկատմամբ նախապատվություններ։ Օրինակ՝ Արտաքին գործերի նախարարությունը և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը ծաղիկների ձեռքբերման համար հաճախ նախապատվություն է տալիս «Էնի Ռոուզ» ՍՊԸ-ին և «Է․Ֆ․Դ» ՍՊԸ-ին։

Ըստ ՀՔՀԱԿ ՀԿ ուսումնասիրության արդյունքների՝ 2019 թ․ այլընտրանքի առկայության պարագայում ոչ մրցակցային եղանակով իրականացված գնումները արժեքային արտահայտմամբ կազմում են ընդհանուր ոչ մրցակցային գնումների շուրջ 21 տոկոսը կամ՝ ընդհանուր գնումների 11 տոկոսը։ Այսպիսով, այլընտրանքի առկայության պարագայում ոչ մրցակցային եղանակով 2019 թ․ կնքվել են մոտ 273 պայմանագրեր, որի արդյունքում գեներացվել է շուրջ 25,1 մլրդ դրամի պարտավորություն:

Ամբողջական հոդվածը կարող եք դիտել այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.

Hovsep Emin str. 16
0010 Yerevan, RA

+374 93 81 36 20

publicpolicyresearchcenter@gmail.com

Մեր Մասին

Նորություններ և Մեդիա

Հետազոտություններ

Հովսեփ Էմին 16, Երևան, ՀՀ, 0010

+374 93 81 36 20

publicpolicyresearchcenter@gmail.com

Hovsep Emin str. 16
0010 Yerevan Armenia

+374 93 81 36 20

publicpolicyresearchcenter@gmail.com