Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջության համեմատական ցուցանիշները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես տեղյակ եք, 2018 թվականին Հայաստան ժամանող միջազգային ժամանող զբոսաշրջիկների այցելությունների թիվն աճել է 10,5%-ով: Ոլորտում քանակական աճը շարունակվում է նաև 2019թ առաջին եռամսյակում, սակայն ավելի դանդաղ տեմպով ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանահատվածի։
ՀՀ ժամանող միջազգային զբոսաշրջիկների դինամիկան 2015-2019թթ /հազար մարդ/
Աղբյուր։ ՀՀ Վիճակագրական Կոմիտե
Աշխարհում միջազգային ճամփորդությունները շարունակում են աճել, 2019թ առաջին եռմասյակում արձանագրելով 4% աճ։ Համաձայն մեր կատարած համադրության, Հայաստանում զբոսաշրջության միջին աճի տեմպը գերազանցում է 1,3 անգամ համաշխարհային համանման ցուցանիշը։
“Համաձայն 2019թ առաջին եռամսյակի տվյալների, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 364հազար մարդ, ինչն ընդամենը 18 հազարով է գերազանցում նախորդ տարվա համանման ցուցանիշից։”
Կարծում ենք, որ սեզոնի պիկին նաև պայմանավորված Վրաստանի իրադարձություններով տեմպը կավելանա և 2019թվականի վերջում կապահովի 10-12% զբոսաշրջային այցելությունների աճ։
Այնուամենայնիվ, զբոսաշրջության ոլորտը դիմավորեց 2019թ ավելի դանդաղ աճով ի տարբերություն 2018թվականի։
“2019թ I եռամսյակում Հայաստանում միջազգային ժամանող զբոսաշրջիկների աճի տեմպը դանդաղել է, և նախկին՝ 16,1%-ի փոխարեն կազմել է 5,2%։”
Մեկ զբոսաշրջիկից գեներացվող հասույթը / դոլար/մարդ /
Այնուհետև հաշվարկել ենք 1 զբոսաշրջիկից գեներացված հասույթը, որը 2019թ առաջին եռամսյակում կազմել է 697դոլար, այսինքն՝ նախորդ ժամանակահատվածի համեմատ նվազել է 18 դոլարով։ Ի դեպ, հարևան երկիր Վրաստանում 1զբոսաշրջիկից գեներացված հասույթը 2 անգամ զիջում է ՀՀ ցուցանիշին և կազմում է 386 դոլար։
Միջազգային շրջագայությունների դինամիկան Հայաստանում և Վրաստանում /հազար դոլար/
Աղբյուրներ: Վրաստանի Ազգային Բանկ,
https://www.ceicdata.com/en/armenia/tourism-statistics
Նկատելի է, որ Վրաստանում զբոսաշրջությունը զարգանում է ավելի բարձր տեմպերով։ Եթե Հայաստանում 2019թ առաջին եռամսյակում զբոսաշրջության ոլորտում ձևավորվել էր 254մլն դոլար հասույթի (կամ 124մլրդ դրամ), ապա Վրաստանում՝ 578մլն։
ՀՀ զբոսաշրջիկների տեղակայման ցուցանիշներ /2019թ հունվար-մարտ/
Օգտվելով Վիճակագրական Կոմիտեի հրապարակած տվյալներից՝ 2019թվականին ՀՀ ժամանող զբոսաշրջիկների 17%-ը տեղակայվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, իսկ մնացած 83%-ը բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն։ Մեկնող զբոսաշրջիկներն իրենց նախապատվությունը տալիս են ինքնուրույն կազմակերպված ճանապարհորդություններին և զբոսաշրջային գործակալություններից օգտվում է զբոսաշրջիկների միայն 0,4%-ը։
Հայաստանում հյուրանոցներից ստացված հասույթ /մլն դրամ/
Աղբյուր։ ՀՀ Վիճակագրական Կոմիտե
2018թ-ին Հայաստանում հյուրանոցային ծառայությունները գեներացրել են 34մլրդ դրամի հասույթ, որից 81%-ը Երևան քաղաքում։ Թե՛ ողջ Հանրապետությունում, և թե՛ մայրաքաղաք Երևանում հյուրանոցներից ստացված Հասույթը ունի աճման միտում։ Դա արդյունք է հյուրանոցային նոր տնտեսությունների օբյեկտների թվի ավելացման։ 2018թ-ին Հայաստանում բացվել են 96 հյուրանոցային օբյեկտներ, որից 70ը՝ Երևանում։ Այսինքն՝ ոլորտը մնում է կենտրոնացված։
ՀՀ այցելած զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությունը, % /2018-2019թթ. հունվար-մարտ/
Աղբյուրը։ ՀՀ Վիճակագրական Կոմիտե
2019թ առաջին եռամսյակում, զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը դեպի Հայաստան եղել է Ռուսաստանից, Իրանից և Ֆրանսիայից: Քիչ չէ նաև հոսքը՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Վրաստանից, Ուկրաինայից և այլն։
Վրաստանում միջազգային այցելուների շրջագայման 5 խոշոր երկրները, 2019թ հունիս /մարդ/
Աղբյուրը: Տեղեկատվական կենտրոն, Տեղեկատվական և վերլուծական բաժին, Վրաստանի ներքին գործերի նախարարություն
Վրաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը հարևան երկրներից են՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան և Հայաստան։ Մեծ է նաև հոսքը Իսրայելից։ 2019թ ամռան առաջին ամսում Հայաստանից Վրաստան մեկնող զբոսաշրջիկների թիվը կազմել է 106 հազար մարդ, որը կազմում է Վրաստանում միջազգային այցելուների 17%-ը։ Նշենք նաև, որ Վրաստան այցելող հայ զբոսաշրջիկների թիվն աճել է նախորդ տարվա հունիս ամսվա համեմատ 9300-ով։
Հայաստան ժամանող զբոսաշրջիկների այցի նպատակը /2019թ հունվար-մարտ/
Հանգիստ և ժամանց – Զբոսաշրջիկների կեսը այցելում է Հայաստան հենց այս նպատակով։
Գործնական – Զբոսաշրջիկների 18%-ը ժամանում է Հայաստան գործնական նպատակով։ Ի դեպ գործնական այցերի թիվը նվազել է։
Բուժում – Զբոսաշրջիկների 0,9%-ը ժամանում են Հայաստան առողջությունը բարելավելու նպատակով։ Նման զբոսաշրջիկների քանակը 2019թ առաջին եռամսյակում կրկնապատկվել է։
Կրթություն – Որոշ զբոսաշրջիկներ այցելում են Հայաստան առավել հարմար պայմաններով առաջարկվող կրթություն ձեռք բերելու համար։ 2019թ առաջին եռամսյակում մասնաբաժինը կազմել է 0,1%:
Ժամանող զբոսաշրջիկների 30%-ը այցելում է Հայաստան այլ նպատակներով։
Աղբյուրը։ ՀՀ Վիճակագրական Կոմիտե
“Ի դեպ, Զբոսաշրջության և շրջագայության համաշխարհային խորհուրդը հրապարակել է զեկույց, որտեղ նշել է, որ Հայաստանում 5 նորաբաց աշխատատեղերից 1-ը ձևավորվում է զբոսաշրջության և շրջագայության արդյունքում ձևավորված հասույթից։”
Վրաստանում միջազգային այցելուների շրջագայություններ /2019թ հունիս/
Աղբյուրը: Տեղեկատվական կենտրոն, Տեղեկատվական և վերլուծական բաժին, Վրաստանի ներքին գործերի նախարարություն
Արդեն նշեցինք, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը գալիս են հարևան երկրներից, հետևաբար մոտիկ լինելու պատճառով նախընտրելի տրանսպորտը ճանապարհային երթուղին է։ Հաջորդ նախընտրելի ճանապարհորդության տարբերակը օդային տրանսպորտն է։ Եվ շատ չնչին մասնաբաժին է կազմում երկաթուղային, ջրային տրանսպորտից օգտվելը։
Տուրիզմի մասնաբաժինը ՀՆԱ-ում /հազար դոլար/
Աղբյուրներ: Վիճակագրական Կոմիտե,
ՀՀ Կենտրոնական Բանկ,
Վրաստանի Ազգային վիճակագրության գրասենյակ։
2019թ-ի առաջին եռամսյակում ՀՀ տուրիզմի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 9,7%։ 2009թ-ից ի վեր նկատելի է,որ մասնաբաժնի տրենդն աճում է։ Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում զբոսաշրջությունը գեներացնում է ՀՆԱ-ի ավելի մեծ մասնաբաժին, դրա մասին են վկայում 2010-2018թթ ցուցանիշները։